Մանդելայի հոգեհանգստի արարողության սուրդոթարգմանչին ուղարկել են հոգեբուժարան

14:15 • 19.12.13

Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողության ժամանակ աշխատած սուրդոթարգմանիչ Սամսանգա Ջանտջիին հոսպիտալացրել են Sterkfontein հոգեբուժական հիվանդանոց, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Mail&Guardian-ին: Թերթի տեղեկություններով՝ դա տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին:

 

Հայտնի է նաև, որ Ջանտջին հետազոտվել է Կրյուգերսդորպի հիվանդանոցում, որտեղ բժիշկները ենթադրել են, որ նա հոգեկան հիվանդություն ունի:

 

Ավելի վաղ Սամսանգա Ջանտջին Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողության ժամանակ իր գործողությունները բացատրել է շիզոֆրենիայի հանկարծակի նոպայով, որը նրան թույլ չտվեց ինչպես հարկն է թարգմանել ԱՄՆ նախագահի խոսքերը: