Մոսկվայում կկանգնեցվեն ԽՍՀՄ բոլոր ղեկավարների հուշարձանները

16:09 • 19.12.13

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կկանգնեցվեն Խորհրդային միության բոլոր առաջնորդների հուշարձաններն ու հուշատախտակները, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքի մշակույթի վարչության ղեկավար Սերգեյ Կապկովին։

 

Պաշտոնյան նշել է, որ խոսքն ինչպես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ապամոնտաժված հուշարձանների վերականգնման, այնպես էլ նորաստեղծ հուշարձանների կանգնեցման մասին է։

 

Սակայն Կապկովն ընդգծել է, որ Իոսիֆ Ստալինի հուշարձանը կանգնեցնելու մտադրություն դեռևս չկա, քանի որ այս քաղաքական գործչի անունն արդեն անմահացվել է Կարմիր հրապարակում գտնվող շիրմաքարին։

 

Կապկովն այս հայտարարությունն արել է Լեոնիդ Բրեժնևի հուշատախտակի բացման արարողության ժամանակ։ Իսկ միջոցառմանը ներկա երգիչ Իոսիֆ Կոբզոնն այնուամենայնիվ առաջարկել է Մոսկվայում կանգնեցնել Ստալինի ու Ֆելիքս Դերժինսկու արձանները։