Պուտինը դեմ է քաղաքապետի ընտրությունները վերացնելուն
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարծում, թե անհրաժեշտ է վերացնել ՌԴ-ում քաղաքապետների ընտրությունները, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
«Քաղաքապետներին, իհարկե, պետք է միայն ընտրել»,-ասել է նա՝ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, թե ինչ կլինի հետագայում քաղաքապետների հետ։
Պուտինը պարզաբանել է, որ քաղաքապետարանում պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնց քաղաքացիներն անձամբ գիտեն։
«Պետք է քաղաքացիները շփում ունենան քաղաքապետարանների ղեկավարների հետ»,-ասել է նախագահը։










