Պուտինին ձնեմարդ են նվիրել

15:58 • 19.12.13

Կուզբասից լրագրողուհին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին «Եդինայա Ռոսիա» կուսակցության վերնաշապիկով խաղալիք ձնեմարդ է նվիրել, ինչը հետաքրքրել է նախագահին, հայտնում է gazeta.ru-ն։

 

Սկզբից Պուտինին թվացել է, թե խաղալիքը արջ է:


«Արջուկով աղջիկը թող հարց տա»,- ասել է նախագահը:

 

Լրագրողը, իր հերթին, նրան հարցրել է ածխի ձեռնարկությունների մասին, որտեղ հավաքվել է մեծ քանակությամբ ածխի պաշար:


«Բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք հանքափորներին: Դա հատուկ կաստա է, որն արժանի է հարգանքի»,- խոստացել է Պուտինը: