Պուտինն Ուկրաինային տրամադրած օգնությունը բացատրել է բարեկամական կապերով
Ռուսաստանը բազմամիլիարդանոց օգնություն է տրամադրել Ուկրաինային, քանի որ այդ երկու երկրներին կապում են բարեկամական հարաբերությունները: Այդ մասին, lenta.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր անցկացվող մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:
Պուտինը հավելել է, որ Կիևին ներկայացված գազի գնի զեղչերը պրագմատիկ որոշում է՝ հաշվի առնելով այն ծանր դրությունը, որում հայտնվել է ուկրաինական տնտեսությունը:
Նա նաև նշել է, որ Եվրամիության հետ ասոցացման դեպքում Ուկրաինան կդառնա գյուղատնտեսական կցորդ: «Ընդ որում՝ կցորդները տարբեր են լինում՝ առողջ և ոչ այնքան»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ Կիևի ասոցացմանը, սակայն կպաշտպանի իր տնտեսությունը:










