Պուտինն այսօր մեծ մամուլի ասուլիս կտա

10:14 • 19.12.13

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մեծ մամուլի ասուլիս կտա։ Ինչպես հայտնում է Газета-ն, լրագրողների հետ հանդիպումը կսկսվի կեսօրին։

 

Հանդիպումը կհեռարձակվի Առաջին, «Ռոսիա 1», «Ռոսիա 24» ալիքներով։ Այս տարի մամուլի ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրվել է 1.319 մարդ։

 

Ենթադրվում է, որ նախագահին ուղղված հարցերը հիմնականում կվերաբերեն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ռուս-ամերիկյան հարաբերություններին, սիրիական հակամարտությանը, Ուկրաինայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամին, Սոչիում կայանալիք Օլիմպիադային, երկրի Սահմանադրության 20-ամյակի կապակցությամբ համաներմանը։

 

Պուտինը սկսել է մամուլի մեծ ասուլիսներ տալ 2002թ.։