Երևանի Չարենցի փողոցում վրաերթի են ենթարկել 27-ամյա քաղաքացուհու

11:01 • 19.12.13

Անհայտ ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու։


Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: