Ուկրաինայի ընդդիմությունն առաջարկել է վաճառել Յանուկովիչի նստավայրերը

12:31 • 19.12.13

Ուկրաինայի ընդդիմությունն առաջարկում է 2014թ. վաճառել նախագահ Վիկտոր Յանուկովիչի բոլոր պետական նստավայրերը, ինչպես նաև կրճատել պետական ապարատի ծախսերը։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին ասել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը։


«Պետբյուջեի օրենքի քննարկման ժամանակ մենք կառաջարկենք վաճառել բոլոր պետական նստավայրերը, որոնք ունի նախագահը»,-նշել է Յացենյուկը, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել Կիևի Անկախության հրապարակում հավաքված ցուցարարների կողմից։

 

Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ ընդդիմությունը մտադիր է աճուրդի հանել Կոնչա-Զասպայում գտնվող պետական առանձնատները, որտեղ առանց հարկեր վճարելու ապրում են Գերագույն ռադայի ներկայիս ու նախկին նախագահներն ու այլ պաշտոնյաներ։