Սոչիում առաջարկվել է խաղային գոտի ստեղծել

09:53 • 19.12.13

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է Սոչին վերածել խաղային գոտու, գրում է Lenta.ru-ն։

 

Նման միջոցը, նրա կարծիքով, կօգնի բեռնաթափել ձմեռային Օլիմպիադայի համար ստեղծված ենթակառուցվածքը։ Բացի խաղային գոտուց, նախատեսվում է ստեղծել տուրիստական զվարճանքի հատուկ տնտեսական գոտի։

 

Այս առաջարկները հնչել են դեկտեմբերի 16-ին Մեդվեդևի անցկացրած հանդիպման ընթացքում։

 

Սոչիում խաղային և տուրիստական հատուկ գոտու ստեղծման տարբերակները երկրի կառավարության ղեկավարը հանձնարարել է օլիմպիական ներդրողներին աջակցելու միջոցների մշակման հարցով նոր հանձնաժողովին։