Թայվանում կօրինականացնեն փոխնակ մայրությունը
Թայվանի իշխանությունները պատրաստ են օրինականացնել փոխնակ մայրությունը, սակայն ամեն դեպքում գործելու են որոշակի սահմանափակումներ, հայտնում է Газета-ն։
Փոխնակ մայրության վերաբերյալ օրինագծում ասվում է, որ ծառայությունից օգտվողները պետք է լինեն այնպիսի ամուսիններ, ովքեր բժշկական ցուցումներով չեն կարող լույս աշխարհ բերել սեփական երեխային։ Բացի այդ, փոխնակ մայր կարող են լինել 20-40 տարեկան թայվանցի այն կանայք, ովքեր արդեն երեխա ունեն։
Օրինագծում նաև նշվում է, որ երկրում կթույլատրվի միայն ոչ կոմերցիոն փոխնակ մայրությունը, և օրինական կհամարվի միայն փոխնակ մոր ընթացիկ ծախսերի վճարումը։ Բացի այդ, կնոջը կթույլատրվի որպես փոխնակ մայր հանդես գալ ընդամենը 3 անգամ։










