Ուկրաինան պետք է մերձենա թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ-ի հետ. Ավստրիայի ԱԳ նախարար

09:40 • 19.12.13

Ավստրիայի նոր 27-ամյա արտգործնախարար Սեբաստիան Կուրցը կարծում է, որ Ուկրաինան չպետք է ընտրություն կատարի Եվրոպական միության և Ռուսաստանի միջև և պետք է մերձենա միաժամանակ երկու կողմերին, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Պետությունը պետք է ինքնուրույն լինի որոշում կայացնելիս։ Ես վստահ եմ, որ Ուկրաինայի համար վերջնահաշվարկում կարող է մերձեցում լինել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ»,-ասել է նախարարը։

 

Մեկնաբանելով լրագրողների պնդումներն այն մասին, որ Ուկրաինայի առջև խիստ ընտրություն կա՝ կամ ԵՄ-ի ազատ առևտրի գոտին կամ Մաքսային միությունը Ռուսաստանի հետ, Կուրցն ասել է. «Կամ-կամի մոդելն ապագա չունի»։

 

Ուկրաինան գտնվում է քաղաքական սուր ճգնաժամի մեջ, որն սկսվել է նոյեմբերի վերջից, երբ երկրի կառավարությունը հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից։