Ամերիկուհին ապագա գործատուից 15 դոլար է գողացել, որի դիմաց 500 դոլար տուգանք է վճարել

23:00 • 19.12.13

Ամերիկյան Դելավեր նահանգի բնակչուհին, ով սրճարան էր եկել աշխատանքի ընդունվելու համար, հավանական գործատուից գողացել է 15 դոլար: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


44-ամյա Մելիսսա Բրիտտինգեմը հարցազրույցի էր եկել բուրգերների վաճառքում մասնագիտացած Five Guys սրճարան, որտեղ էլ թեյավճարների համար նախատեսված տարաներից գողացել է մոտ 15 դոլար:


Կատարվածը տեսանկարահանել են անվտանգության տեսախցիկները:

Բրիտտինգեմը փաստաթղթերում թողել էր իր անձնական տվյալները, և երբ ոստիկանությունը ձերբակալել է կնոջը, նա խոստովանել է իր կատարածը: Կինը դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման և վճարել 500 դոլարի տուգանք: