Յանուկովիչը չգիտի՝ ով է հրամայել ցրել Մայդանը
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ մինչ այժմ չգիտի, թե ով է կանգնած նոյեմբերի 30-ի գիշերը Կիևի կենտրոնում «Եվրամայդանը» ցրելու և ուսանողներին ծեծելու ետևում, գրում է BBC-ն:
«Դա ինձ զայրացրել է և այսօր էլ զայրացնում է: Ես նույնպես ցանկանում եմ իմանալ ճշմարտությունը, ինչպես և դուք: Շատ ու շատ հետաքրքրված եմ դրանում»,- ասել է Յանուկովիչը հեռուստալրագրողներին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է ուղիղ եթերով:
Նոյեմբերի 30-ի գիշերը «Բերկուտ» հատուկ ջոկատը ցրել և ծեծել է ուսանողներին, որոնք ցույց էին անում Անկախության մայդանում, ինչից հետո Ուկրաինայում հակակառավարական զանգվածային ցույցերի նոր ալիք է սկսվել:










