Գերմանիայում կնոջը դատապարտել են 33 մկան սպանության համար
Գերմանական Կոբլենց քաղաքի դատարանը Բունդեսվերի 29-ամյա նախկին զինծառայողուհուն պարտավորեցրել է վճարել 1.500 դոլարի չափով տուգանք՝ կենդանիների պատշպանության մասին օրենքը խախտելու համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:
Գործակալությունը նշում է, որ գումարը կհատկացվի անտուն կենդանիների ապաստարաններից մեկին:
Կնոջը դատապարտել են տեսանյութի համար, որում երևում է, թե ինչպես է նա 33 մուկ ամրացրել գետնին և հերթականությամբ սպանում է դրանց: Տղամարդը, ով իրականացրել է տեսագրությունը, դատապարտվել է նույն պատժին: Նրա խոսքով` ինքն այս տեսագրությունը կատարել է անհայտ մարդու խնդրանքով, ով դրա համար նրան 100.000 դոլար է խոստացել:










