Իրաքցի ոստիկանը պայթյունից առաջ գրկել է մահապարտ ահաբեկչին՝ փրկելով տասնյակ ուխտավորների կյանքը
Իրաքցի ոստիկանը հերոս է հռչակվել այն բանից հետո, երբ ձեռքերը տարածել է մահապարտ ահաբեկչի վրա՝ փորձելով պայթյունից պաշտպանել մյուսներին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ մահապարտը պայթյունն իրականացրել է Բաղդադի հյուսիսային Խալես շրջանում: Ըստ ոստիկանապետի և բժշկի տվյալների՝ պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ և վիրավորվել 10 շիա ուխտավոր, սակայն զոհերի թիվն ավելի մեծ կլիներ, եթե ոստիկանն անձնուրաց չգործեր:
Ոստիկանության հերոսը 34-ամյա Այուբ Խալաֆն է, ով ամուսնացած էր և ուներ երկու երեխա:










