Հյուսիսային Կորեայում Կիմ Չեն Ընին հավատարմություն դրսևորելու կոչով քարոզչապաստառներ են հայտնվել

10:02 • 20.12.13

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում նոր քարոզչապաստառներ են հայտնվել, որոնք կոչ են անում հավատարմություն դրսևորել միայն երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Վառ պաստառների վրա գրված է. «Մենք մինչև վերջ Ձեզ հավատարիմ կլինենք, թանկագին ընկեր Կիմ Չեն Ըն», «Մենք ճանաչում ենք միայն Ձեզ», «Հուսալի պաշտպանություն ապահովենք Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեին»:

 

Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, պաստառներն արտահայտում են «ԿԺԴՀ-ի ժողովրդի և բանակի վճռականությունը խոր հարգանք արտահայտել Կիմ Չեն Ընին, որը մարմնավորում է երկրում կառավարման միակ կենտրոնը»:

 

Նոր պաստառները ԿԺԴՀ-ի լավագույն նկարիչների ջանքերի արդյունքն է: