Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը բախվել է ծառին
Լոնդոնի հարավում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. երկհարկանի ավտոբուսը բախվել է ծառին: Ինչպես տեղեկացնում է НТВ-ն՝քաղաքի բժշկական ծառայության աշխատակիցները հաղորդում են, որ միջադեպի արդյունքում տուժել է 29 մարդ:
Ըստ տեղեկությունների, նրանցից 5-ը գտնվում են ծանր վիճակում: Ուղևորների մի մասին օգնություն է ցուցաբերվել հենց տեղում: Կեննինգտոն փողոցը, որտեղ տեղի է ունեցել վթարը, փակ է 2 կողմից: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, բժիշկները և ոստիկանությունը:
Պարզվել է, որ ավտոբուսի վարորդը ցանկացել է խուսափել մեկ այլ մեքենայի հետ բախումից: Սակայն ավտոբուսը մեծ արագությամբ բախվել է ծառին:










