Լոնդոնի թատրոնի տանիքի փլուզման հետևանքով 76 մարդ է տուժել

08:56 • 20.12.13

Լոնդոնյան «Ապոլլո» թատրոնի տանիքի փլուզման հետևանքով տուժել է առնվազն 76 մարդ, հայտնում է Лента-ն՝ BBC News-ին հղումով։

 

Ներկայացման ժամանակ միջադեպի պատճառով 7 մարդ լուրջ վնասվածք է ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Բժիշկները դեպքի վայրում առաջին օգնություն են ցուցաբերել 51 մարդու։ Չի բացառվում, որ փլատակների տակ մարդիկ մնացած լինեն։

 

Ընդհանուր առմամբ, ներկայացմանը ներկա է գտնվել 720 մարդ. տանիքը փլուզվել է ներկայացումից 45 րոպե անց։