Սենատոր ՄքՔեյնն Օբամային մեղադրել է Ռուսաստանի վստահությունն ավելացնելու համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ «կարմիր գծի մասին դատարկ սպառնալիքներն» ավելացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնավստահությունն ու Մոսկվային հնարավորություն է տվել անկախ քաղաքականություն իրականացնել։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ սենատոր Ջոն ՄքՔեյնը։
«ԱՄՆ-ի նման պահվածքը կայսերական Ռուսաստանին նոր շնչառություն է տվել և հնարավորություն տվել իշխել հարևանների վրա։ Նման տիրապետությունը կրկին ձեռքբերված վստահությունն է, որը միայն ավելանում է Օբամայի վարչակազմի քաղաքական կամքի բացակայության ֆոնին՝ աշխարհի բոլոր մասերում, հատկապես՝ Սիրիայում»,-ասել է ՄքՔեյնը։
Նա նշել է, որ Օբամայի դատարկ սպառնալիքների ֆոնին Պուտինը լրացուցիչ վստահություն է ստանում, իսկ Օբաման, հակառակը, կորցնում է քաղաքացիների վստահությունը։
Հիշեցնենք, որ ՄքՔեյնն անցյալ հանգստյան օրերին այցելել էր Ուկրաինա, որտեղ զրուցել էր նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։










