Մոսկվայում ադրբեջանցիների ևս մի շուկա են փակել

12:27 • 20.12.13

Մոսկվայի իշխանությունները փակել են «Մոսկվորեցկոյե» շուկան, որտեղ ծեծի էին ենթարկվել ակտիվիստներ, որոնք շուկայում հայտնաբերել էին ժամկետանց և անորակ ապրանքներ, գրում է ադրբեջանական haqqin.az-ը։

 

Հաշվի առնելով ակտիվիստների բացահայտումները՝ Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչությունը և շուկայի ղեկավարությունը որոշում են կայացրել փակել առևտրի տաղավարները։

 

«Այս պահին առևտրային տաղավարներն ամբողջությամբ մաքրվել են ապրանքից»,-ասել է աղբյուրը։ Դրանց հետագա օգտագործման հարցը ևս քննարկելու են վարչությունն ու շուկայի ղեկավարությունը։

 

Դեկտեմբերի 10-ին կամավոր ակտիվիստները ստուգումներ էին իրականացրել շուկայի տարածքում, իսկ այն բանից հետո, երբ հայտնաբերվել էին ժամկետանց և անորակ ապրանքներ, վաճառողները հարձակվել էին ակտիվիստների վրա։
 

Շուկայում հիմնականում ադրբեջանցիներ են աշխատում։