Ֆիլիպինական քաղաքի քաղաքապետին սպանել են Մանիլայի օդանավակայանում
Ֆիլիպինական Լաբանգանա քաղաքի քաղաքապետը սպանվել է Մանիլայի օդանավակայանի մոտ տեղի ունեցած հարձակման հետևանքով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով ABC-ին:
Զինված խումբը քաղաքական գործչի ավտոշարասյան վրա հարձակվել է օդանավակայանի շենքի մոտ: Քաղաքապետ Ուկոլ Տալումպուն, նրա կինը և մի քանի թիկնապահներ տեղում մահացել են, ևս չորս թիկնապահ վիրավորվել է:
Գրոհայինները, որոնց հագին եղել է ոստիկանական համազգեստ, հանցագործության վայրից դիմել են փախուստի:
Տալումպուն Լաբանգանայի քաղաքապետի ընտրություններում հաղթել էր 2013 թվականի մայիսին:










