Հյուսիսային Կորեան սպառնացել է «աննախադեպ հարված» հասցնել Հարավային Կորեային

09:14 • 20.12.13

Հյուսիսային Կորեայի Պաշտպանության պետական կոմիտեն Հարավային Կորեայի իշխանություններին «աննախադեպ հարված» հասցնելու մասին սպառնալից հայտարարություն է ուղարկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի հայտարարությունը:



Հայտարարությունն արվել է հեռախոսով, ինչին ի պատասխան Սեուլը հայտարարել է, որ եթե Հյուսիսային Կորեան շարունակի իր սադրանքները, ապա վճռական պատժի կենթարկվի:

 

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն հայտարարել էր, որ Փհենյանում վերջին իրադարձություններից հետո չի բացառում Կիմ Չեն Ընի կողմից «խելահեղ սադրանքներ»: Վերջինս անցած շաբաթ մահապատժի էր ենթարկել երկրի գլխավոր պաշտոնյաներից մեկին` իր հորաքրոջ ամուսնուն: