Չինացի միլիարդատիրոջը տեղափոխող ուղղաթիռն ընկել է Ֆրանսիայում
Ֆրանսիայի հարավ-արևմտյան հատվածում՝ Բորդոյի շրջանում, ուղղաթիռ է ընկել, որում եղել են հոնգկոնգցի միլիարդատեր Լամ Կոկն ու ևս 3 մարդ, հայտնում է Газета-ն՝ Agence France-Presse-ին հղումով։
Գործակալության տվյալներով՝ Կոկի հետ եղել է նաև նրա 12-ամյա որդին։ Տագնապը բարձրացվել է այն ժամանակ, երբ ուղղաթիռը նշանակված ժամին չի վերադարձել կայան։
Հայտնի է, որ միլիարդատերն ուղղաթիռով ուսումնասիրելիս է եղել հենց նոր ձեռք բերած խաղողի այգիները։ Որոշ փորձագետների գնահատականի համաձայն՝ այդ գործարքը Չինաստանի խոշորագույն ներդրումն էր ֆրանսիական Բորդոյում։
Ականատեսների համաձայն՝ ուղղաթիռն ընկել է գետը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










