Բացասական իրադարձությունները թույլ են տալիս գնահատել մանրուքները. հետազոտություն

22:40 • 21.12.13

Շուրջ 15.000 մարդու շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ բարդությունները մարդուն դարձնում են ավելի ուրախ, համենայն դեպս՝ երկարաժամկետ ապագայի տեսանկյունից: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Մասնագետները 14.986 մարդու խնդրել են ծանոթանալ 6 դրական սցենարների, օրինակ՝ արշավ կամ սիրային ջրվեժ: Եղել է նաև բացասական իրադարձություններից կազմված ցուցակ՝ ամուսնալուծություն, սիրած մարդու մահ: Մասնակիցները պատմել են, թե արդյո՞ք իրենք բախվել են նման իրավիճակների:


Գիտնականներին հետաքրքրում էր, թե արդյո՞ք մարդիկ շարունակում են ծանր ապրումներ ունենալ իրենց կյանքում տեղի ունեցած իրադարձություններից, թե՞ բացասական դրվագը նրանց համար անցած փուլ է:


Պարզվել է, որ կատարվածի մասին մտածող մարդիկ չեն կարողացել ամբողջությամբ վայելել դրական իրադարձությունները, իսկ մարդիկ, ովքեր դժբախտությունների են հանդիպել անցյալում և մոռացել, ավելի շատ են վայելում դրականը: