Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալով է պարգևատրել ԼՂՀ էներգետիկ համակարգի մի շարք աշխատակիցների

12:56 • 21.12.13

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունը։

 


Համաձայն հրամանագրի` ԼՂՀ էներգետիկ համակարգի զարգացման գործում ունեցած ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար և մասնագիտական տոնի կապակցությամբ «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են`

 

 

Արկադի Բաղդասարյանը «Արցախէներգո» ՓԲԸ տրանսֆորմատորների
վերանորոգման արտադրամասի պետ

 

Սլավա Գաբրիելյանը «Արցախհէկ» ԲԲԸ արտադրական վարչության պետ

Արմեն Գասպարյանը «Արցախհէկ» ԲԲԸ տեխնիկական տնօրեն

Վալերի Ծատրյանը «Արցախէներգո» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի
գլխավոր ճարտարագետ

Էլմիր Նավասարդյանը «Արցախէներգո» ՓԲԸ Հադրութի մասնաճյուղի տնօրեն։