Չինաստանում հաստատել են, որ Հեբեյ նահանգում թռչնի գրիպի համաճարակ է սկսվել
Չինաստանի գյուղատնտեսության նախարարությունը հաստատել է, որ Հեբեյ նահանգում բռնկվել է թռչնի գրիպի H5N2 համաճարակ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Բաոդին քաղաքում գտնվող թռչնաֆաբրիկայում սատկել է 4.000 հավ, որոնց մոտ մի քանի օր առաջ նկատվել են հիվանդության աշխատանշանները: Տեղի իշխանությունները մեկուսացրել են համաճարակի հատվածը: Ընդհանուր առմամբ՝ ոչնչացվել է 125.700 հավ:
Թռչնի գրիպի վարակը սովորաբար վարակում է ընտանի թռչուններին և հազվադեպ՝ խոզերին, ինչպես նաև՝ երբեմն այն փոխանցվում է մարդկանց: Մարդկանց մոտ հիվանդությունը ծանր է անցնում և երբեմն կարող է ավարտվել մահվամբ:










