Արմավիրում ճայթիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով 10-ամյա տղան այրել է իրենց խոտի դեզը
Ոստիկանության Արմավիրի բաժնում դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17.15-ին, ահազանգ է ստացվել, որ Լենուղի գյուղում հրդեհ է, այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 10-ամյա տղան ժամը 15.30-ի սահմաններում ճայթիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով այրել է իրենց խոտի դեզը` ընտանիքին պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է երեխաներին հեռու պահել ճայթիչ-պայթիչներից, որոնք կարող են հրդեհների պատճառ դառնալ:










