Ֆրանսիայում առողջանում է հիվանդը, ում ամբողջական արհեստական սիրտ են փոխպատվաստել

23:39 • 21.12.13

Հիվանդը, ում Ֆրանսիայում առաջին անգամ ամբողջությամբ արհեստական սիրտ են փոխպատվաստել, լավանում է: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հաղորդել են Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցում, որտեղ կատարվել է վիրահատությունը:


Վիրահատությունն իրականացրած բժիշկ Քրիստիան Լատրեմույը հայտարարել է, որ վիրահատությունից առաջ հիվանդը գտնվում էր մահամերձ վիճակում, իսկ այժմ նա լավանում է:


Խոսքը 75-ամյա տղամարդու մասին է, ով տառապում էր սրտային սուր անբավարարություն հիվանդությամբ: Ըստ բժիշկների՝ հաջող վերականգման գործընթացից հետո նա կարող է ապրել ևս 5 տարի: