Ֆրանսիական բանակը հեռացրել է նացիստական լոզունգով լուսանկարը
Ֆրանսիական բանակն իր Facebook-յան էջից հեռացրել է զինվորի լուսանկարը, որի համազգեստի վրա պատկերված է եղել նացիստական լոզունգ, գրում է lenta.ru-ն` հղում անելով BFMTV-ին:
Ֆրանսիայի ռազմական ղեկավարությունը խոստացել է հեռացնել զինվորին անմիջապես նրա անձը պարզելուց հետո:
Լուսանկարում երևում է ֆրանսիացի խաղաղապահ, որը մասնակցում է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահ գործողությանը: Նրա համազգեստին ամրացված է եղել 32 թիվը՝ ֆրանսիական դրոշի ֆոնին, և նացիստական կարգախոս՝ «Meine Ehre heißt Treue»-ը («Հավատարմությունն իմ պատիվն է»):










