Ռուսաստանի և Վրաստանի միջև կանոնավոր չվերթների կարգավորումը շուտով կավարտվի. Ռուսաստանի ԱԳՆ

13:43 • 21.12.13

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև կանոնավոր չվերթների կարգավորումը մոտենում է ավարտին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Այժմ դրանք չարտերներն են»,- հիշեցրել է Կարասինը։

 

Դիվանագետը նաև ընդգծել է, որ տրանսպորտային փոխադրումների հարցն այժմ Ռուսաստանի և Վրաստանի միջև առաջնահերթ խնդիրներից է:

 

Բացի այդ, նա ակնարկել է, որ երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա:

 

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է վերաբերվել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատմանը: