Վրաստանի գլխավոր դատախազությունը պահանջում է կալանավորել Թբիլիսիի քաղաքապետին
Վրաստանի գլխավոր դատախազությունը պահանջում է կալանավորել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային, հայտնում է apsny.ge-ն։
Ինչպես ասվում է կառույցի հաղորդագրությունում, դատախազությունն այսօր միջնորդությամբ դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։
Ինչպես հայտնի է՝ Թբիլիսիի քաղաքապետին օրերս հերթական մեղադրանքն է ներկայացվել՝ քաղաքային բյուջեի միջոցները վատնելու համար։
Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ Թբիլիսիի քաղաքապետին սպառնում է 7-11 տարվա ազատազրկում։










