Թուրք նախարարի որդին ազատվել է կալանքից

10:43 • 21.12.13

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդին՝ Աբդուլլահ Օգուզ Բայրաքթարն ազատվել է կալանքից:

 

Ինչպես հաղորդում է apa.az-ը՝ հղում անելով «Դողան» գործակալությանը, Բայրաքթարի անունն ազատ արձակված 14 անձանց ցանկում էր:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել էր մոտ 40 մարդ, այդ թվում՝ պաշտոնյաներ և նախարարների որդիներ, նաև՝ հայտնի գործարարներ։ Շրջանառվում էր նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ որդու՝ Բիլալի անունը: