ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
Հանրապետության ողջ տարածքում այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են, այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:
Աշոցքի, , Սիսիանի, Գորիսի,Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի, Վայքի, Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում 17:00 - ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր- Նավուր ճանապարհից:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:










