Իսպանիայում կանայք կարող են զրկվել աբորտ անելու իրավունքից
Իսպանիայում կառավարությունը ողջունել է աբորտների մասին օրենքի խստացման վերաբերյալ առաջարկությունը, որով նախատեսվում է կանանց արգելել աբորտ կատարել: Ինչպես հաղորդում է Газета.ru-ն՝ BBC-ին հղումով, կանայք կկարողանան հղիությունն արհեստականորեն ընդհատել բռնաբարության դեպքում կամ իրենց կյանքին վտանգ սպառնալու դեպքում:
Իսպանիայի արդարադատության նախարար Ալբերտո Ռուիս-Գալյարդոն հայտարարել է, թե իրենք չեն կարող թույլ տար, որ ապագա երեխայի կյանքը կախված լինի բացառապես մոր որոշումից:
Ըստ գործող օրենքի՝ կանայք կարող են աբորտ կատարել, եթե հղիության ժամկետը չի գերազանցում 14 շաբաթը:










