Բրիտանուհին օգնել է քաղցկեղից մահացող ընկերուհուն՝ դառնալով նրա երեխայի փոխնակ մայրը (լուսանկարներ)

13:18 • 21.12.13

Երբ մարդուն հայտնում են նրա՝ քաղցկեղով հիվանդ լինելու մասին, նա փորձում է անել այն ամենը, ինչ չի հասցրել անել մինչ այդ։

 

Նման մի դեպք է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում։ Երբ 30-ամյա մարզիչ Լաուրա Յոհոյին հայտնել են, որ նա քաղցկեղ ունի, նա և իր սիրելին՝ Նեյթը, վճռական են եղել ընտանիք կազմելու հարցում: Զույգն այդ լուրն իմանալուց ընդամենը որոշ ժամանակ առաջ էր նշանադրվել, գրում է Daily Mail-ը:

 

Նրա լավագույն ընկերուհի Կառա Սթեթսոնն առաջարկել է փոխնակ մայր լինել նրանց երեխայի համար:

 

Դժբախտաբար, Լաուրան մահացել է երեխայի ծնվելուց չորս ամիս առաջ՝ այդպես էլ չտեսնելով նրան:

 

«Դա այնքան հրաշալի նվեր է: Խոսքեր չկան, որ կարողանան արտահայտել, թե ինչ է նա արել իմ և իմ ընտանիքի համար»,- ասել է Նեյթը:

 

«Ես այնքան ուրախ էի, որ կարող եմ օգնել՝ Երկրի վրա Լաուրայից մի կենդանի մասնիկ պահելու համար: Լաուրան և ես շատ մոտ էինք, այդ պատճառով այդ որոշումը շատ հեշտությամբ կայացրինք»,- ասել է Կառան:


Devoted: Nate with his wife Laura, who lost her fight against brain cancer

Fighter: Laura found out she had brain tumors after passing out at the gym

Hope: A brain scan from December last year showed the tumors, shown as a white mass, had reduced from the previous scan, far right

Memories: Laura and Nate on their wedding day. Despite undergoing several operations Laura still looked radiant and was determined not to let the disease hold her back

Focus: Baby Caralyn has given Nate and Kara something to look forward to after they lost Laura

Prepared: Proud dad Nate with his baby daughter, born four months after her mother died

Stories: Laura will still be a big part of her daughter's life thanks to videos of the couple, such as the one above that recreates Nate's proposal