Դամասկոսը հոսանքազրկվել է էլեկտրակայանը սնուցող գազամուղի պայթյունի պատճառով
Սիրիայում՝ Դամասկոսի մոտակայքում, պայթել է գազամուղ, որը սնուցում է սիրիական մայրաքաղաքին էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրակայանը: Այս մասին հաղորդում է Риа Новости-ին, որն այս տեղեկություններն ստացել է ռազմական աղբյուրից:
Աղբյուրը նշում է, որ պայթյունը տեղի է ունեցել Դեյր-Ալի հատվածում, որը գտնվում է Դամասկոսի միջազգային օդանավակայանից 5 կմ հեռավորության վրա:
Քաղաքը ներկայում հոսանքազրկված է, իսկ ծուխը երևում է մայրաքաղաքի տարբեր շրջաններից:










