Վենեսուելայի նախագահն անձամբ գաղտնի ստուգում է ոստիկանության աշխատանքը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գաղտնի կերպով անձամբ ստուգում է ոստիկանության աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին ոստիկանական ակադեմիայի սաների ավարտական արարողության ժամանակ հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Միգել Ռոդրիգեսը:
Նախարարը նշել է, որ նման ստուգում Մադուրոն իրականացրել է հինգշաբթի օրը: Նախագահը փողոցային կռիվ է տեսել և նկատել է, որ մոտակայքում գտնվող 2 ոստիկանները շատ դանդաղ են գործել: Արդյունքում 2 ոստիկանները կանգնել են կարգապահական հանձնաժողովի առաջ:
ՆԳՆ ղեկավարը նշել է, որ իր ուղևորությունների ժամանակ նախագահը երթևեկում է նաև այն շրջաններում, որտեղ բնակվում են մայրաքաղաքի չունևոր բնակիչները:










