Ռուսաստանն Ուկրաինայի համար կարող է կիրառել Աբխազիայի ու Հրվ. Օսիայի սցենարը. Յուշչենկո
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն, անդրադառնալով ռուս-ուկրաինական հարաբերություններին, ասել է, որ Կիևի միակողմանի քաղաքականությունը (նկատի ունենալով՝ Ռուսաստանի հետ) կարող է հանգեցնել դեպքերի այնպիսի զարգացման, որոնք կընթանան Աբխազիայի և Հարավային Օսիայի սցենարով։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, նախկին ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինան «գաղութային գազային պայմանագիր» ունի Ռուսաստանի հետ, և հենց գազի գնի պատճառով էլ Կիևը հրաժարվել է համաեվրոպական անվտանգության քաղաքականությունից, դադարեցրել եվրաինտեգրման գործընթացն ու 25 տարով իր տարածքը վարձակալության տվել օտար նավատորմի։
Յուշչենկոյի կարծիքով՝ այս ամենը կարող է հանգեցնել «գաղութացման, ներքաղաքական իրավիճակի ապակայունացման, համազգային հանրաքվեի անցկացման»։ Նրա կարծիքով՝ իր երկրում ստեղծված իրավիճակը հնարավոր է շտկել միայն Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով։
Взгляд-ը հիշեցնում է, որ Ուկրաինան արդեն բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ ստանալով 15 մլրդ դոլար ու պայմանավորվելով գազի գնի իջեցման շուրջ։ Սակայն ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Կիևի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները որևէ կերպ չեն խանգարում Կիևի ասոցացմանը Բրյուսելի հետ։










