Ֆիդել Կաստրոյի նոր լուսանկարներ են հրապարակվել Նիկոլաս Մադուրոյի Twitter-ում (լուսանկարներ)

13:05 • 22.12.13

Համացանցում հայտնվել են Ֆիդել Կաստրոյի նոր լուսանկարները։


Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, դրանք հրապարակել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ Twitter-ի իր հաշվում։


Վենեսուելայի նախագահը Կուբա էր մեկնել՝ նշելու Բոլիվարական դաշինքի 9-րդ տարեդարձը։


Մադուրոն այցի ընթացքում հանդիպել է նաև լեգենդար կոմանդանտեի հետ։ Ինչպես գրել է Մադուրոն, իրենք խոսել են կյանքի մասին, հիշել են Ուգո Չավեսին, ով բուժում էր ստանում Կուբայում, և անդրադարձել այլ թեմաների։