Իրանը հաջողությամբ հականավային հրթիռներ է փորձարկել. Fars
Իրանի հարավում երկրի օդուժի մասնակցությամբ զորավարժությունների ընթացքում հականավային «Կադեր» հրթիռներ են հաջողությամբ փորձարկվել՝ 200 կմ գործողությունների շառավղով. տեղեկացնում է Взгляд-ը՝ Fars գործակալության հղումով։
Երկօրյա զորավարժությունները մեկնարկել էին ուրբաթ, իսկ շաբաթ օրը տեղի է ունեցել կործանիչների կողմից արձակված «Կադեր» հրթիռների փորձարկումը։
Փորձարկվել են նաև «Նասր» թևավոր հրթիռները։
«Այդ զորավարժությունների կարևորությունը այդ հրթիռների փոխանցումն էր, որոնք Իրանի օդուժը վերջերս է ստացել»,-ասել է գեներալ Հուսեյին Չիթֆորուշը։
«Կադեր» հրթիռներն առաջին անգամ ներկայացվել են 2011թ.-ի սեպտեմբերին։ Դրանք փորձարկում անցել էին, սակայն շաբաթ օրվա փորձարկումն անցել է այնպիսի պայմաններում, որոնք առավելագույն չափով մոտեցված են եղել իրական մարտական գործողություններին։










