Խոդորկովսկին արևմտյան գործիչներին Պուտինի հետ շփման հարցում խորհուրդներ չի տվել, բայց կոչ է արել չբոյկոտել Օլիմպիական խաղերը
Բեռլինում կայացած մամլո ասուլիսում «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին խորհուրդներ չի տվել արևմտյան քաղաքական գորիծիչներին, թե ինչպես վարվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփման հարցում:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Խոդորովսկին ասել է. «Իմ կողմից, հավանաբար, հանդգնություն կլիներ փորձառու արևմտյան քաղաքական գործիչներին խորհուրդներ տալ այնպիսի բարդ մարդու հետ շփման հարցում, ինչպիսին իմ երկրի նախագահն է: Ես դա անել չեմ կարող»:
Միաժամանակ՝ Խոդորվսկին հույս է հայտնել, որ արևմտյան երկրների քաղաքական գործիչները Պուտինի հետ բանակցելիս չեն մոռանա, որ ինքը վերջին քաղբանտարկյալը չէր ՌԴ-ում:
Նա նաև հայտարարել է, որ պայքարելու է ռուսաստանում քաղբանտարկյալների իրավունքների համար՝ միաժամանակ՝ կոչ անելով չբոյկոտել Սոչիի Օլիմպիական խաղերը։
«Դա սպորտային տոն է միլիոնավոր մարդկանց համար, և պետք չէ փչացնել այդ տոնը»,–ասել է նա:










