Դեն նետված ուտելիքով կարելի է կերակրել ողջ աշխարհի սովյալներին. Հռոմի պապ
«Աշխարհում բավական սնունդ կա, որը մարդիկ դեն են նետում: Չէ՞ որ մեր օրերում այնքան սովյալ մարդիկ կան, որոնց կարելի էր կերակրել դրանով»,- անօրինական աշխատողների արգենտինյան շարժման հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
«Լատինական Ամերիկայում սովյալները դժվարությամբ են ծայրը ծայրին հասցնում՝ իրենց կյանքի ապրուստը վաստակելով աղբի վերամշակմամբ»,- պապի խոսքերը փոխանցում է Vatican Radio-ն:
Հոգևորականը կոչ է արել բոլոր աշխատակիցներին, ովքեր ներգրավված են աղբի վերամշակման գործում, «էկոլոգիական նպատակների իրականացմանն ուղղված արժանի գործունեություն ծավալել»: Նրա խոսքով՝ դա կօգնի բարձրացնել մարդկանց գիտակցական մակարդակն այն հարցի շուրջ, թե ինչպես են իրենք վերաբերում սնունդին:










