Շվեդիայում կրկին այրել են Սուրբ Ծննդյան խորհրդանիշ ծղոտե այծը

09:45 • 22.12.13

Շվեդական Եվլե քաղաքում այրել են ավանդական Սուրբ ծննդյան այծը, որը տեղադրված էր քաղաքի կենտրոնում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին:


Հրդեհը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջները, սակայն նրանց չի հաջողվել փրկել 13 մետրանոց ծղոտե այծը: Ոստիկանությանը չի հաջողվել գտնել մեղավորներին: 


Այծը, որը Սուրբ ծննդյան տոների խորհրդանշան է համարվում Սկանդինավիայում, Եվլում տեղադրում են 1966 թվականից: Տեղադրման առաջին օրվանից այծ ենթարկվել է վանդալների հարձակմանը: Ողջ պատմության ընթացքում այն այրել են 24 անգամ: