Շվեյցարիայի նախագահը քննադատել է քաղաքական գործիչներին՝ Սոչիի խաղերին մեկնելուց հրաժարվելու համար
Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը 2013թ.-ին խոստացել է մեկնել Սոչիի Օլիմպիական խաղերին, որոնք կայանալու են հաջորդ տարվա փետրվարին, և կոչ է արել «չքաղաքականացնել սպորտը». տեղեկացնում է Взгляд-ը։
«Ի՞նչ է, այժմ պետք է ոչ մի տեղ չմեկնե՞լ։ Ոչ մի իսլամական երկիր, քանի որ նրանք այլ մոտեցում ունեն իրավական հարցերում, կամ ԱՄՆ, քանի որ նրանց մոտ մահապատիժ է կիրառվում»,-ասել է նա։
Մաուրերի խոսքերով՝ սպորտային մրցումները քաղաքական դրդապատճառներով բոյկոտելը «խղճուկ որոշում» կլիներ։
Շվեյցարիայում նախագահական ժամկետը կազմում է միայն մեկ տարի, այդ պատճառով Մաուրերը, որն անցնող տարում գլխավորում է կառավարությունը, Սոչի կմեկնի որպես պաշտպանության, սպորտի և բնակչության պաշտպանության նախարար։
Ավելի վաղ Սոչիի օլիմպիական խաղերին մեկնելուց հրաժարվել էին ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների առաջնորդները։
Նրանց մեծամասնությունը հավաստիացնում է, որ այդ քայլը քաղաքական դրդապատճառներ չունի, և միայն Լիտվայի նախագահն է ընդգծել, որ չի ցանկանում մեկնել 2014թ.-ի օլիմպիական խաղերին՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով։










