Թայլանդում բողոքի զանգվածային ակցիա է անցկացվում՝ պահանջելով կառավարության հրաժարականը

19:17 • 22.12.13

Թայլանդի ոստիկանությունը զանգվածային հանրահավաք է անցկացնում մայրաքաղաքում շարունակվող արշավի շրջանակներում, որի հիմնական պահանջը վարչապետ Յինգլուկ Շինավատրայի կառավարության հրաժարականն է:


Ինչպես հաղորդում է Rbc.ru-ն՝ BBC-ին հղումով, դեկտեմբերի 21-ին երկրի գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է ընտրությունները բոյկոտելու մտադրության մասին, որոնք նշանակվել են 2014-ի փետրվարի 2-ին:


Յինգլուկ Շինավատրան հաղթանակ է տարել 2011-ին անցկացված վերջին ընտրություններում, սակայն ցուցարարները հայտարարում են, որ նրա եղբայրը՝ գահընկեց նախկին վարչապետ Թհաքսին Շինավատրան, նախկինի պես կառավարում է երկրի գործերը:


Ցուցարարները բարիկադներ են տեղադրել մայրաքաղաքի հինգ գլխավոր խաչմերուկներում և փորձում են փակել մեքենաների երթևեկությունը գործարար շրջանում:


Թայլանդի բանակի ղեկավարը նախազգուշացնում է, որ քաղաքական ճգնաժամը երկրում կարող է հանգեցնել «քաղաքացիական պատերազմի»: