Թուրքիայի ՆԳ նախարարը հրաժարական է ներկայացրել դրամաշորթության շուրջ սկանդալի ֆոնին

21:45 • 22.12.13

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը կիրակի հրաժարականի դիմում է ներկայացրել, և այժմ սպասում է վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի որոշմանը:


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ Գյուլերն այս քայլին է գնացել՝ կապված այն փաստի հետ, որ իր որդի Բորիսը էկոնոմիկայի նախարարի որդու և ևս 22 անձանց հետ դեկտեմբերի 17-ին իրականացված՝ «Խոշոր կաշառք» խոշորածավալ գործողության ընթացքում ձերբակալվել է դրամաշորթության մեջ մեղադրանքով:


Վարչապետ Էրդողանը հակակոռուպցիոն հետաքննությունն անվանել է «կեղտոտ գործողություն»՝ ուղղված իր կողմնակիցների դեմ՝ որպես կառավարությանը վարկաբեկելու փորձ: