Ուկրաինայի իշխանության կողմնակիցներն ամանորյա տոներին դադարեցնում են ցույցերը, իսկ ընդդիմադիրները մտադիր են մնալ Մայդանում

22:04 • 22.12.13

Կիևում Ուկրաինայի նախագահի և կառավարության կողմնակիցների ցույցերը դադարեցվում են ամանորյա և սուրբծննդյան տոնակատարությունների ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ կազմակերպիչներին հղումով:


«Հանրահավաքի մասնակիցները կազմակերպված կերպով լքում են հավաքի վայրը՝ Գերագույն ռադայի հրապարակը: Բացի այդ՝ ցուցարարները հավաքում են վրանները»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ակցիայի կազմակերպիչները չեն բացառում, որ իշխանամետ հավաքները կվերսկսվեն տոներից հետո:

Մինչդեռ Ուկրաինայի եվրաինտեգրման աջակիցները մտադիր են տոների ողջ ընթացքում մնալ Անկախության մայդանում: