Ադրբեջանական կողմի կրակոցներից 2 զինծառայողներ են վիրավորվել
ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից դեկտեմբերի 22-ին թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Վիրավորում ստացած զինծառայողներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:










