Բեռլինում հանցագործները գողացված մեքենայով ներխուժել են Apple-ի խանութ և թալանել այն

15:27 • 23.12.13

Բեռլինում հանցագործներն ավտոմեքենայով կոտրել են Apple խանութի ապակե դուռն ու գողացել ցուցափեղկերում ցուցադրվող ապրանքները։ Ինչպես տեղեկացնում է Лента.ру-ն, այդ մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը։

 

Միջադեպը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկում։
 

Հանցագործները եղել են Opel Corsa գողացված մեքենայով, գրում է Berliner Morgenpost-ը։ Նրանք գողացել են մոտ 20 iPhone, iPad պլանշետներ և MacBook նոթբուքներ։

 

Գողոնի ընդհանուր արժեքը դեռ չի նշվում։ Հանցագործները խանութից հեռացել են այլ՝ Audi մակնիշի մեքենայով։

 

Ոստիկանությունը ենթադրում է, որ Բեռլինում գործում է խմբավորում, որը հարձակումներ է իրականացնում տեխնիկայի խանութների վրա։ Ավելի վաղ ևս երկու նման կողոպուտ է տեղի ունեցել։ Հանցագործները խանութ են մտնում այլ մեքենայով, մի քանի րոպեում հավաքում են ապրանքն ու հեռանում մեկ այլ մեքենայով։