Թուրքիայի ընդդիմությունը կասկածի տակ է դնում կոռուպցիոն սկանդալում ներքաշված նախարարների լեգիտիմությունը
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը և նրա ղեկավար Դևլեթ Բահչելին չեն ճանաչում այն նախարարների լեգիտիմությունը, որոնց անունն անցնում է կոռուպցիոն սկանդալի շրջանակներում, տեղեկացնում է Sabah օրաթերթի կայքը։
Բահչելիի խոսքով՝ այդ նախարարների բոլոր որոշումները կուսակցության անդամների կողմից անօրինական են համարվելու, քանի դեռ նրանց անմեղությունը չի ապացուցվել։
Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի շրջանակներում Թուրքիայում տեղի ունեցած ձերբակալությունների թվում նշվում էին էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ՆԳ նախարար Մուամմար Գյուլերի, շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի և նրանց որդիների անունները։










